ՖԻԼՄԵՐ ԵՎ ԹԱՏՐՈՆ

valu-1

«Դերը պետք է դերասանի երակներում տրփա արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինին: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ և նոր միայն խաղացվի»

tatron2

ԹԱՏՐՈՆ

set

Մհեր Մկրտչյանի առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»), որը Մկրտչյանի մեկնաբանմամբ և՜ խարդախում էր, և՜ կեղծում, և՜ ստում, սակայն միշտ մնում էր համակրելի: Նրա դերակատարումներից Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար») առանձնանում է նորովի ընկալմամբ և կերպավորման ուրույն սկզբունքներով: Հեռանալով ավանդական մեկնաբանումներից՝ Մկրտչյանը Զամբախովին (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») օժտել է կարեկից հոր նկարագրով, որին խորթ չէր ողբերգականի զգացողությունը:


Լավագույն դերերից են նաև Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):

valu-1

«Կինոն ի՞նչ է, կինոն սիրուհիդ է, թատրոնն է կինդ: Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն»

ՖԻԼՄԵՐ

set

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։


Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։
Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն):

tatron2

Դիտել

set