Մ.Մկրտչյան թանգարանը պարգևատրվեց հուշամեդալով

Գյումրու Մհեր Մկրտչյանի թանգարանը պարգևատրվեց Հայէլեկտրամեքենա ԲԲԸ կից արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի 40-ամյակին նվիրված հուշամեդալով՝ համալսարանի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար:
Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Յու. Հովհաննիսյանը և համալսարանի աշխատալազմը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Մ. Մկրտչյանի կյանքն ու գործունեությունը, որին հաջորդեց դերասանին նվիրված ցերեկույթ: