ՄԵՐ ՄԱՍԻՆ
Բարի գալուստ հուշաթանգարան
Մհեր Մկրտչյանի անվան հուշատուն-թանգարանը ողջունում է թանգարանի բոլոր այցելուներին: Մուտ գործելով թանգարան՝ դուք անմիջապես կզգաք այն մհերյան շունչը, որ դեռ կենդանի է:
Մհեր Մկրտչյանը եղել է և մնում է մեր ամենասիրելի դերասաններից և մարդկանցից մեկը: Նրա անունը մինչև հիմա հնչում է մեր բոլորի շուրթերից . նրա անունը անմահ է և հավերժական:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Երեքշաբթի-կիրակի՝ 1000-1700
Ազատ օր՝ Երկուշաբթի

ԹԱՆԳԱՐԱՆ
Մհեր Մկրտչյանի հուշաթանգարանի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում: Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը։ Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանին վերաբերվող նյութերով՝ թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ։
Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը»,«Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կոմոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, իրեր՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։
Տպավորություններ մեր մասին

“
Մհեր Մկրտչային նկատմամբ ունեցած իմ սերն է ինձ բերել մշակույթի մշտնջենական քաղաք Գյումրի: Սա ևս մի հնարավորություն է մի քանի րոպե մոտ լինել Մհեր Մկրտչյանին, մեծանուն դերասանին և պարզապես մեծանուն մարդուն, զգալ նրա շունչը և փորձել հասկանալ նրա մեծությունը:
“
It was very interesing and well presented of Mher’s videos and lifestyle. And also it was interesting that everything of his was unforgotable and with that people created a beautiful museum. I’m very proud that Mher Mkrtchyan is armenian.
“
Ein sehr interessantes Museum, no man einen sehr talentvollen schauspieler Mher Mkrtchyan kernenlernt. Ein Mann der eigentlich viele Oskar- Preise haben musste. Ich liebe Dich, lieber Mher.
“
Thank you so much for your beautifuk museum. Although I was not lucky enough to see Frunzik on stage when he was alive, your museum has brought him to life for me. He seems to be a wonderful person and talented actor. I will make sure to see his films now.
“
Գոյություն չունի մի հայ, որ սրտում չունենա Ֆրունզիկ Մկրտչյան: Յուրաքանչյուր հայ իր սերը հիմնավորում է յուրովի: Շատ հպարտ և ուրախ եմ, որ կա այս թանգարանը: Տպավորություններս աննկարագրելի են:
“
Рады, что память о Мгере Мкртчяне так бережно охраняется. Великий артист, наш обший любимый артист. Спасибо работникам музея за любовь к артисту, которую они передают и посетителям мизея.