Մհեր Մկրտչյանի անվան հուշատուն-թանգարանը ողջունում է  թանգարանի բոլոր այցելուներին:  Մուտ գործելով թանգարան՝ դուք անմիջապես  կզգաք այն մհերյան շունչը, որ դեռ կենդանի է: Մհեր Մկրտչյանը եղել է և մնում է մեր ամենասիրելի դերասաններից և մարդկանցից մեկը: Նրա անունը  մինչև հիմա հնչում է մեր բոլորի շուրթերից . նրա անունը անմահ է և հավերժական:

Մհեր Մկրտչյանը հայ ժողովրդի ամենասիրելի արտիստներից մեկն է: Իր կեսդարյան գործունեության ընթացքում մարմնավորած կերպարների հետ նա ապրում էր, դերն այնքան էր իրենը դարձնում, որ բեմում հանդիսատեսը ոչ թե խաղ էր տեսնում այլ կյանք: Դրա մեջ էր Մհերի արվեստագետի հանդեպ հանդիսատեսի, ժողովրդի անսահման սիրո ու համակրանքի գաղտնիքը: Սրանում էր նրա արվեստի ուժն ու մոգականությունը:

 

ԱՎԵԼԻՆ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rounded Rectangle 2 copy 2

Դպրոցականները այցելեցին թանգարան

mher mkrtchyan museum

Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի Հենակետային վարժարանի սաները իրենց ներկայությունը բերեցին Մ. Մկրտչյանի անվան թանգարան ՝ մեծարելով մեծն Մհերին: Թանգարանում հրավիրված էին ՌԴ դեսպանի կինը, այլ թանգարանների տնօրեններ, ծնողներ և մանկավարժներ:

Ավելին

valu

«Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը,
երբ որ քանդակը ավարտվում է,ինքն արդեն չկա»